Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փեսան սպանվել է, որդին՝ անհետ կորել․ ընտանիքով խրոխտ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ասել, որ նախկիններն են սպանել»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 12,2022 13:25

«Երբ Նաիրի Սարգսյան կոչեցյալը դեռեւս Նիկոլի օգնականն էր, ծնողներից մեկը մի դրվագ էր ինձ պատմել․ երբ շրջափակման մեջ գտնվող տղաները բարձրացել էին բարձունքներից մեկի վրա, ահազանգել Արցախի 911-ին, հեռախոսի վրա կապի երկու գիծ է եղել ընդամենը։ Ծնողներն ինձ խնդրել էին չխառնվել, Նաիրի Սարգսյանն ասել էր՝ եթե Նաիրա Զոհրաբյանը խառնվի, մենք ձեր որդիներով չենք զբաղվելու։ Ես երբեւէ այդ հարցը չեմ քաղաքականացրել։ Մեկ շաբաթ անց ծնողները նորից հանդիպել էին Փաշինյանին, որը օգնականին հարցրել է՝ այսքան ժամանակ հնարավո՞ր է մարդ մնացած լիներ ընդեղ։ Նաիրի Սարգսյանն ասել է՝ «ծը՜»․․․Ամիսներ անց այդ 12 տղաների մարմինները տոպրակի մեջ տվեցին ադրբեջանցիները»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա մամուլի ասուլիսին նախորդել էր զոհված զինծառայողների ծնողների մամուլի ասուլիսը, որի ժամանակ մայրերից մեկը բարձրաձայնել էր որդիների մասունքների՝ Կոտայքի դիահերձարանում տոպրակների մեջ նետված սարսափելի պատկերի մասին, ասել, որ դիմելու է Նիկոլ Փաշինյանին։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ բոլորը պետք է հասկանան, որ հարցն այլեւս Նիկոլը չէ․ «Ամեն օր հանդիպում եմ ծնողների հետ։ Սիսիանում ունենք ծանոթ, որի որդին անհետ կորած է, որի աղջկա ամուսինը սպանվեց պատերազմում, բայց 2021թ․-ին ընտանիքով խրոխտ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, որ փեսային սպանել են նախկինները, որդու անհետ կորելու պատճառը եւս նախկիններն են։ Խնդիրն այլեւս Նիկոլի մեջ չէ։ Ճիշտ եւ գրագետ պետք է աշխատել հասարակության եւ ծնողների հետ, որոնք այլեւս կորցնելու բան չունեն։ Եթե նիկոլական քարոզչությունը շարունակում է իր գործը, ծնողները շարունակելու են մտածել, որ իրենց որդիներին սպանել են նախկինները, երթուղայինների վարորդներն էլ շարունակելու են քննարկել, թե նոյեմբերի իննի կործանարար փաստաթուղթը ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը»։

Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոստովանեց, որ կարող էինք կանխել պատերազմը, ու կլիներ նույն ելքն առանց զոհերի, ինչպե՞ս կարելի է հույս դնել վարչապետի, Անդրանիկ Քոչարյանի կամ ՀՔԾ-ի վրա․ «Ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների ծնողներ, հիմա, երբ Նիկոլը գովում է Բերձորը շրջանցող ճանապարհը, շտապում է իրագործել իր ստորագրածը, դուք հարց չունե՞ք նրան։ Դուք նայե՞լ եք ինքնասպանությունների վերջին վիճակագրությունը։ Թվերը զարհուրելի են։ Իմացեք՝ ովքե՞ր են հիմնականում ինքնասպան լինողները։ Զգալի տոկոս են պատերազմի մասնակիցները։ Երբ անդրանիկքոչարյանները ձեզ կանչում են իրենց աշխատասենյակներ ու ասում՝ հանկարծ չքաղաքականացնե՜ք, բա չեք ուզո՞ւմ հարցը քաղաքականացնել, ասել, որ Նիկոլը առաջին պատերազմից 100-ից ավելի ադրբեջանցու ոսկորներ է հանձնել նրանց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031