«Ազատություն». ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատի՝ Սենատի հաստատմանն է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Մինչև այս տարվա կեսերը Քվինը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։ Նախկինում նա տարբեր ժամանակներում աշխատել է Բանգկոկում, Լոնդոնում, Մոսկվայում և Բրյուսելում ԱՄՆ դեսպանատներում, եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի տնօրենը՝ ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով։
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: