Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ հերթական հանդիպումն իրականացնել Անկարայում կամ Երևանում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրը:
«Խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է: Տրամաբանական կլիներ, եթե բանակցություններն անցնեին առանց երրորդ երկրի, ուժի մասնակցության: Մենք առաջարկել ենք հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, բայց առայժմ պատասխան չենք ստացել»,- ասել է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է: «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում: Մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ասել է գործակալության աղբյուրը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ