Aravot.am-ի տեղեկություններով, 2022 թվականի հունիսի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում «սպանության սպառնալիքի» մասին դիմում է ստացվել. դիմողը՝ «Ուժ հայրենյաց» կուսակցության նախագահ, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանն է: Սպառնալիքը Տիգրան Արզաքանցյանը ստացել է իր կուսակցության նախկին անդամ Ն. Մինասյանից՝ հեռախոսային «sms» հաղորդագրությունների տեսքով:
Դիմումի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Այս առիթով փորձեցինք զրուցել Տիգրան Արզաքանցյանի հետ. նա այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ համանման սպառնալիք գործարար-քաղաքական գործիչը մեկ անգամ էլ էր ստացել: Այն ժամանակ, Տիգրան Արզաքանցյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվող Վիտալի Գրիգորյանցը` հեռախոսազրույցում: Թե ինչո՞վ ավարտվեց այդ պատմությունը՝ հայտնի չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ