Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցում իշխանությունների հույսը կրկին այդքան «մերժելի» նախկիններն են, որոնց հետ, մեր տեղեկություններով, ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում, որ ՔՊ-ին ձայներ բերեն եւ ընդգրկվեն ավագանու ցուցակում։ Որոշ նախկիններ էլ սիրով դառնում են հեղափոխականների թեկնածուներ եւ գլխավորում ՔՊ ցուցակը։
Դիցուք, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, ում մասին մամուլը հեղեղված է աղմկոտ նյութերով։ Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։ Գյուլագարակում ՔՊ թեկնածուն մեկ այլ ՀՀԿ-ական է՝ համայնքի ղեկավարի ԺՊ Խաչիկ Վարդանյանը, որը 2017-ին պարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված մեկ այլ թեկնածուի՝ Մհեր Գեւորգյանին։ Անգամ իշխանության կոնկուրենտ ուժերի հույսն են նախկինները։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: