ԿԳՄՍՆ-ն առաջարկում է «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլել` ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: Դրա կազմում կընդգրկվեն նաև «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո գտնվող ևս 3 ստեղծագործական խումբ` «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:
Նշվում է, որ այս որոշումը կնպաստի կազմակերպությունների ստեղծագործական առաջընթացին, համերգային գործունեության բարելավմանը: Ըստ ԿԳՄՍՆ-ի, միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: Ըստ այդմ, գերազանցապես վարչական կրկնվող հաստիքների կրճատման շնորհիվ, հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել կազմակերպության եկամտային հատվածի մեծացման ու աշխատանքի դիմաց կատարվող վարձատրության մասով։
Պետք է լուծվի նաև ՊՈԱԿ-ին օրենսդրությամբ սահմանված կարգով տարածք ամրացնելու խնդիրը: Ստեղծագործական կոլեկտիվների հետ քննարկվել է միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը, նրանք համաձայնել են, որ այն չի հակասում կազմակերպությունների գործունեության ուղղվածությանը և վերակազմավորումը հնարավորություն կտա ծավալել միասնական գործունեություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։