Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) նախկին ղեկավար, ՄՕԿ-ի անդամ Քրեյգ Ռիդին գնահատել է Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկների մասնակցության հնարավորությունը 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Նրա խոսքով, ՄՕԿ-ում մտածում են, որ Ռուսաստանը կարող է բաց թողնել օլիմպիական խաղերը:
Բրիտանացին հայտարարել է, թե քառամյա ցիկլինի գլխավոր մարզական իրադարձության մասնակցության որակավորումը սկսվելու է մրցաշարի մեկնարկից երկու տարի առաջ, իսկ միջազգային ֆեդերացիաները հետեւում են ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հորդորներին եւ ռուսներին ու բելառուսներին թույլ չեն տալիս մասնակցել իրենց հովանու ներքո կազմակերպվող մրցումներին:
Փարիզի ամառային օլիմպիական խաղերն անցկացվելու են 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ