Իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ` հուլիսի 1-ին ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրություն է ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվելու մասին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դադարել են նրա լիազորությունները` որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 11-րդ մասի` իրավասու խմբակցությունը պետք է ներկայացներ թեկնածու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար:
Կարդացեք նաև
«Քանի որ իրավասու խմբակցությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել թեկնածու, ուստի հանձնաժողովը չի կարող ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ըստ այդմ` հանձնաժողովը կառաջնորդվի «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
ՀՀ Ազգային ժողով