ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց Իգոր Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը՝ գրավի չափ սահմանելով 1 մլն ՀՀ դրամը։
Նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն` դատարանը առանց առանձին սենյակ հեռանալու կարող է տվյալ փուլում որոշում կայացնել ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: