«Լսիր մարդ աստծո, հայ մարդ, մի փորձիր առևտուր անել Աստծու հետ։ Իմացիր, որ հավատը և կռապաշտությունը նույն բանը չեն, և Քրիստոսի արձան հորինելով հոգիդ չես փրկելու։
Քրիստոնեությունը նախ և առաջ բարոյական դոկտրինա է, ոչ թե առևտուր։ Եթե հավատ ունես, հասկացիր, որ Աստծուն ծառայելու մի ձև կա միայն՝ ծառայել մարդկանց։ Եթե կարող ես օգնել մարդկանց, ողորմություն մի տուր, մի ստորացրու, օգնիր ճշմարիտ գործերով, առանց պարծենալու, առանց Աստծուց առաջ ընկնելու։ Խորհուրդս քեզ․ կարդա սուրբ Ավետարանը և մի քիչ նեղություն տուր քեզ, մտածիր՝ ինչ ես անում և լսիր հասկացող մարդկանց։ Հասկանու՞մ ես և ինչպե՞ս հասկանան քեզ լսող, «արվեստագետները», որ կռապաշտությունը հավատի անարգումն է։
Հայ ժողովուրդ, քեզ եմ դիմում, մի շեղվիր 325 թվին, Նիկիայի տիեզերական ժողովում ընդունված քո միաբնակ «մոնոֆիզիտ» դավանանքից»:
Հենրիկ Հովհաննիսյան
Հասկացողը այս ճշմարիտ խոսքերը հասկանում է, բայց ինքնասիրահարված փառասերը կարո՞ղ է հասկանալ գիգանտատենչության իր քայլի դատարկությունը: Եվ ընդհանրապես, մեր հարուստ անհատները վերջին տարիներին իրար հետ մրցակցելով մեր բարձունքներում սկսեցին հսկայական խաչեր կառուցելու տենդով բռնկվել: Ի՞նչ էր դա, հավատքի դրսևորու՞մ, թե՞ փառասիրության հագեցում:
Հիմա էլ մեր բարձունքներում հսկա արձաններ կառուցելու մեկնարկն է կարծես տրվում: Ե՞րբ ենք վերջապես թոթափելու մեր ձևապաշտությունը: Դժվար չէ հասկանալ, որ խաչի կամ արձանի մեծ լինելը՝ դա հավատքի մեծության ցուցանիշ չէ:
ՄԻԱԲՆԱԿ` «ՄՈՆՈՖԻԶԻ՞Տ» ԹԵ՞
ՄԻԱՎՈՐՅԱԼ ՄԵ´Կ «ՄԻԱՖԻԶԻՏ»,
ԱՆԽԱՌՆ ԵՎ ԱՆՇՓՈԹ
Հայաստանյայց Ընդհանրական և Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին միաբնակ`«մոնոֆիզիտ» չէ´, ընդհակառակը, Հայ Եկեղեցին նզովում է թե´եւվտիքեսական միաբնակներին`«մոնոֆիզիտ» և թե´ երկաբնակ` «դիոֆիզիտ» քաղկեդոնականներին:
Հայ Եկեղեցին ընդունելով երեք Տիեզերական ժողովները և կառչելով Կյուրեղ Աղեքսանդրացու «Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» դաւանաբանական բանաձեւումից` ունդունում է Աստծո մարմնացյալ Բանի` Քրիստոսի միավորյալ մեկ բնությունը` կատարյալ մարդկային և կատարյալ աստվածային բնությունների ՄԻԱՎՈՐՅԱԼ ՄԵԿ ԼԻՆԵԼԸ, «միաֆիզիտ» և ո´չ թե «մոնոֆիզիտ»:
խորին հարգանոք