Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է, որ ՀՀ տարածք շատ հանգիստ կարող են Թուրքիայից մտնել ահաբեկիչներ»․ Ադիբեկյան

Հուլիս 11,2022 18:45

«Տխուր եւ վտանգավոր նորություն է, որը բերելու է շատ վտանգավոր հետեւանքների։ Չունեն ուղեղ, մակարդակ, կրթություն եւ վերլուծելու ունակություն, որ գոնե մեկ քայլ առաջ հաշվարկեն հետեւանքները»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությանը, որ ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու հնարավորություն կընձեռնվի երրորդ երկրների քաղաքացիներին։

«Սա նշանակում է, որ ՀՀ տարածք շատ հանգիստ կարող են Թուրքիայից մտնել ահաբեկիչներ, Ադրբեջանի կողմից ուղղորդված դիվերսանտներ»,-շեշտեց Արմինե Ադիբեկյանը։

Ամփոփելով ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի կես տարին՝ նա նշեց, որ իշխանությունը հասկանում է՝ երկրում կարող են շատ ավելի լուրջ ընդվզումներ սկսվել, եթե պարզվի, որ իրենք Թուրքիայի պայմաններն ընդունել են․ «Դրա համար երկրի ներսում մի բան են ասում, իսկ իրականում՝ այլ բան պայմանավորվում։

Չլսված խայտառակություն է, երբ այս ընթացքում ամեն ինչ իմացել ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Մեր ԱԳ նախարարը ստում է մեզ։ Չավուշօղլուն ո՞վ եղավ, որ իրենից իմանանք ճիշտը։ Ընթացքն ավելի վտանգավոր է։ Իշխանությունն ընդունելի է համարելու Արցախի կարգավիճակից, ցեղասպանության հարցից հրաժարվելը, իսկ Սյունիքի միջանցքը տարիների ընթացքում օտարվելու է ՀՀ-ից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031