Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցները ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին

Հուլիս 11,2022 18:02

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում:

Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները:

Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական:

Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Քննության տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։

Օլիմպիադայի քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ. օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունենա:

Մարզահամերգային համալիրում լաբորատոր սարքավորումներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել օլիմպիադային մասնակցող աշակերտական թիմերի լուսանկարվելու արարողությունը:

Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան  են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքը ապահովելու համար մշակված հատուկ ծրագրով։

Հիշեցնենք, որ Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից  մինչ օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ: Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ծրագիրը համակարգում է ԵՊՀ-ն:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031