Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի հայտնի հեղինակություն «Ծռի Վարդանի» սպանությանը նախորդել էր խորհրդավոր մահափորձ

Հուլիս 11,2022 17:50

Ծաղկաձորում հուլիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած հայտնի հեղինակություն Վարդան Առաքելյանը հայտնի լեռնադահուկորդ էր:

Առաքելյանը հայտնի է նաեւ իր մականունով՝ «Ծռի Վարդան«: Մեր տեղեկություններով՝ մականունը կապված է հոր հետ, ըստ տեղեկությունների՝ հայրը բնավորությամբ «ծուռ էր»:

Սա Վարդան Առաքելյանի դեմ արդեն երկրորդ մահափորձն է: Առաջին մահափորձը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին է եղել՝ կրկին Ծաղկաձորում:

 

Ուշ երեկոյան Առաքելյանը դուրս էր եկել տնից, մոտեցել էր իր մեքենային: Ծառերի միջից անսպասելի հայտնված անձը մի քանի մետր հեռավորությունից կրակել էր նրա ոտքին, հետո մոտենալով՝ ևս մի կրակոց էր արձակել նրա կրծքավանդակին: Առաքելյանը հրազենային երկու լուրջ վնասվածքներով՝ ոտքի ու ուսի շրջանում, տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել: Նրա կյանքն այն ժամանակ հաջողվել էր փրկել:

Առաջին մահափորձից հետո Առաքելյանի հարազատները լուրջ կասկածներ էին հայտնել, որ սպանության բացահայտումը կոծկվում է: Առաքելյանի այն ժամանակվա շահերի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանը նման կասկածների հիմք էր համարել այն, որ բավականին ժամանակ քննություն է ընթացել, սակայն տուժողին որևէ տեղեկություն չեն հայտնել դրա ընթացքի մասին: Գործը հարուցվել էր «Սպանության» /104/ հոդվածի առաջին մասով, չնայած ակնհայտ էր, որ պետք է կատարվեր պատվիրված սպանություն /104, 2-րդ մաս, 8 կետ/: Ըստ փաստաբանի, որովհետեւ այն տեղի չէր ունեցել ինչ- որ վիճաբանության արդյունքում, այլ քիլլերի միջոցով, քանի որ Առաքելյանը մարդասպանին չի ճանաչում:

Բացի այդ՝ ըստ փաստաբանի՝ Առաքելյանի տուն տանող ճանապարհն անցնում էր առանձնատների մոտով, որոնց վրա տեսախցիկներ են եղել: Ըստ Շուշանյանի՝ այդ բոլոր տեսախցիկները ոստիկանները պարտավոր էին առգրավել իր տան մոտակայքի մեքենաների, մարդկանց շարժը ստուգելու նպատակով: Բայց ոստիկանները Առաքելյանին դեռ այն ժամանակ ասել էին, որ տեսախցիկներն ընդամենը «օնլայն» են ցույց տալիս և չեն ձայնագրում: Առաքելյանի ձեռքի տակ էին հայտնվել Ծաղկաձորի այն ժամանակվա քաղաքապետի տան տեսախցիկների՝- դեպքից մեկ օր առաջվա ձայնագրությունները: Ըստ փաստաբանի՝ ֆիքսվել էր մեքենաների, մարդկանց շարժ: Սակայն, իրավապահներն այդ ձայնագրությունները չէին առգրավել ու չէին կցել գործին:

Մուշեղ Շուշանյան

Aravot.am-ի հետ զրույցում Շուշանյանն ասաց, որ այս պահին որեւէ մեկնաբանություն չի տա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031