Ա1+. «2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հարթակում կանգնած էինք։ Ռուբեն Ռուբինյանը համակարգում էր, ըստ էության, ես էլ այդ օրը պետք է ելույթ ունենայի, հերթագրված էինք»։ Ա1+-ի տաղավարում «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը պարզաբանում է, թե վերջապես ինչ վիճաբանություն է տեղի ունեցել 2018-ին իր և ներկայիս իշխանության ներկայացուցիչների միջև նախքան նրանց իշխանության գալը։
«Արարատ Միրզոյանը մոտենում է հարթակին ու բարձր տոնայնությամբ ասում է՝ ովքեր ելույթ չեն ունենալու, թող հարթակից իջնեն։ Բնականաբար, ես չեմ իջնում»,-հիշում է Շահեն Հարությունյանը՝ ընգծելով, որ իր եզրակացմամբ՝ այդ օրը բեմից իջնելու ընդհանուր կոչը հիմնականում իրեն է ուղղված եղել։
«Ասում եմ՝ Արարատ ջան, ես ինչի՞ պիտի իջնեմ, ելույթ պետք ա ունենամ։ Ռուբինյանից հարցրու՝ հերթագրված եմ։ Ասում ա՝ դու չես կարա խոսաս, որովհետև մենք որոշել ենք, որ դու չպիտի խոսես»․ պատմում է Շահեն Հարությունյանը, ով մասնակցել է 2018-ի անհնազանդության ակցիաներին։
Հարությունյանը պատմում է, որ այդ պահին վիճաբանություն է սկսվել իր և Արարատ Միրզոյանի միջև։ Շահեն Հարությունյանի խոսքով՝ իրեն հիշեցրել են իր նախկին ելույթը, որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետդեպին համաժողովրդական շարժմանը սատարելու համար։
Կարդացեք նաև
«Ասում ա՝ ինչի՞ դու ԱՄՆ Պետդեպին շնորհակալություն հայտնեցիր։ Վիճաբանությունը թեժ ա, ինքը պտտվում ա՝ Նիկո՛լ, դե դու ասա, նա կմկմում ա։ Էդ րոպեին Սուրեն Պապիկյանը վախեցած տոնայնությամբ բղավեց՝ Նիկոլ, մտածեցինք ինչ-որ բան է եղել։ Ասեց՝ մի հատ նայեք ինչա գրած։ Նայում ենք Մարիա Զախարովայի էջն է բացել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: