Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության համար է վտանգավոր: էդ արձանը ո՛չ զինվորի կյանքն է փրկելու, ո՛չ էլ մեր երկիրը. երկրաբան. Ա1+

Հուլիս 11,2022 17:26

Ա1+. Անցած շաբաթ Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ նախնական գնահատականը դրական է։ Այս հայտարարությունից մեկ օր անց՝ շաբաթ օրը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Բոլոլիկաշվիլին, ինչպես նաև դրսից ժամանած մի խումբ լրագրողներ այցելեցին Հատիս լեռան բարձունք, որտեղ հանդիսավոր կերպով ազդարարվեց Քրիստոսի արձանի կառուցման մեկնարկը։ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ոչ միանշանակ ընդունվեց հայ հանրության կողմից։

Կարծիքներ հնչեցին, որ Հատիսը հանգած հրաբխային սար է, այնտեղ շինարարական աշխատանքները ռիսկեր են պարունակում և այլն։ Պարզելու համար, թե ինչ երկրաբանական վտանգներ է պարունակում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը սարի գլխին՝ «Ա1+»-ը զրուցել է երկրաբան Վահրամ Մկրտչյանի հետ։

«Երկրաբանական առումով արձանի տեղադրումը առանձնապես վտանգավոր չէ։ Ուղղակի Հատիսը լեռնագնացության, տուրիզմի զարգացման վայր է, որտեղ մարդիկ ոտքով բարձրանում են։ Բնության համար է վտանգավոր»,- նկատում է երկրաբանը և նշում․ «Հայաստանի առջև ծառացած ավելի կարևոր խնդիրներ կան։ Օրինակ՝ դիրքերի կահավորումը, իսկ սարերի բլուրներին 4-5 կիլոմետր երկարությամբ էլեկտրաէներգիա են անցկացնում, որ խաչի վրա լույս վառեն։ Հիմա էդ արձանը ո՛չ զինվորի կյանքն է փրկելու, ո՛չ էլ մեր երկիրը»։

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031