Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցը «Տելեգրամով» իրացնելու դեպքեր են բացահայտվել

Հուլիս 11,2022 17:22

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տվյալներ էին ձեռք բերել, որ վանաձորցի մի երիտասարդ իրացնելու նպատակով Վանաձորի Մյասնիկյան փողոցի տարբեր հատվածներում տեղադրում է թմրամիջոցներ։

Ճշտվեց նրա ինքնությունը, իսկ հուլիսի 6-ին Վանաձորի 22-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Բազումի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայով լցված 14 փաթեթ։

Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ նա մինչև բերման ենթարկվելը Վանաձորի տարբեր փողոցներում արդեն իսկ տեղադրել էր 16 փաթեթ։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները պարզեցին, որ և՛ խուզարկությամբ հայտնաբերված՝ 14, և՛ տեղադրած 16 փաթեթները 22-ամյա երիտասարդը ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով։

Պարզվել է նաև, որ նա տեղադրած ամեն փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով ստացել է 3-4 դոլար։ Երիտասարդն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքն, այսպես ասած, աշխատանքի դիմաց յուրաքանչյուր ամիս ստացել է 1000 դոլար վարձատրություն՝ հավելելով, որ ինքն այս գործունեությամբ զբաղվում է 2,5 ամիս։

22-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ցույց է տվել այն վայրերը, որտեղ թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրել։ Յոթ փաթեթ հայտնաբերվել է, 9-ը՝ ոչ. հավանաբար գնորդներն արդեն վերցրել էին թմրամիջոցը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031