Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկան աղջիկների հավաքականը Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնի «B» ենթախմբում մեկնարկային խաղը Վրաստանի հետ համառ պայքարում ավարտել է հաղթանակով՝ 49:46: Խաղի ամենաարդյունավետ խաղացող 14 միավորով ճանաչվել է Անի Մկրտչյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն է ԵԱ «B» դիվիզիոնում: Այսօր մեր աղջիկները երկրորդ տուրում հանդիպելու են Իսրայելի թիմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ