Լրահոս
Օրվա լրահոսը

Կնքվել է հուշագիր՝ Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ

Հուլիս 11,2022 16:32

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է  հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ:

Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է Կախա Սիխարուլիձեի գլխավորած պատվիրակությանը, և մինչ հուշագրի ստորագրումը ամփոփել վերջին անգամ Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները: Նախարարի տեղակալը մասնավորապես ընդգծել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում անցկացված միջոցառումները՝ երգի, պարի, նկարչության, կինոյի ոլորտներում, և փոխադարձ այցելությունների կարևորությունը: Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է Ջավախքում իրականացված «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական պլեներ-փառատոնը և տեղեկացրել, որ համանուն ցուցահանդեսը կբացվի և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում: Նա անդրադարձել է նաև հուլիսի 10-ին մեկնարկած «Ոսկե ծիրան» փառատոնին՝ նշելով, որ ապահովված է նաև վրաց կինոգործիչների ակտիվ ներկայությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում տոնվող Կինոյի 100-ամյակի շրջանակում համագործակցությունն ավելի մեծ ծավալներ կընդգրկի՝ որպես համատեղ գաղափարների իրականացման լավ առիթ:

Կախա Սիխարուլիձեն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և որպես փոխգործակցության առաջընթացի կարևոր բաղադրիչներ՝ ընդգծել է մշակույթի, մարդկանց, ոսկե միջինների, ըմբռնման պարտադիր առկայությունը:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել նաև ապագայում միասնական նախագծերի իրականացման առաջարկներով:

Առաջին անդրադարձը վերաբերում էր Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը, որը գտնվում է Ջավախքում: Ըստ փոխնախարարի՝ հայկական կողմը պատրաստակամ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն: Ա. Խզմալյանը հնարավոր է համարել գործընթացում մասնավոր ռեսուրսների ընդգրկումը:

Առաջարկների ցանկում էին նաև միասնական ջանքերի գործադրմամբ Եվրոպական խորհրդում մշակութային երթուղիների մշակումը, երկու երկրների Գեղարվեստի ակադեմիաների միջև համագործակցության սերտացումը, մշակութային փոխադարձ այցելությունները և այլն:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույց և գործողությունների պլան ու անցնել հստակ քայլերի:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031