ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ:
Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր համայնքների ու մարզերի միջեւ գործուն կապերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկկողմ կապերի զարգացմանը նպաստող այս ներուժը պետք է լիարժեք եւ արդյունավետ օգտագործել:
Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ հայ-ռուսական դինամիկ երկխոսությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության եւ բարգավաճման:
Կողմերը քննարկել են Կրասնոյարսկի երկրամասի եւ Հայաստանի մարզերի միջեւ զարգացման հեռանկարները:
Կարդացեք նաև
ԱԺ