«Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Սուրեն Պապիկյանը պետք է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծմա՞մբ, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։
Լրագրողը հիշեցրեց, որ օրերս խորհրդարանում, Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկությունից, բայց երկիրը տանում է անորոշության։
Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ սովորաբար պաշտպանության նախարարությանը պայքարի ընթացքում թիրախ չեն դարձրել, քանի որ այն պաշտպանության նախարարություն է, բայց ՊՆ նախարարին խորհուրդ տվեց. «Սուրեն Պապիկյանը լավ կանի ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի՝ ՀՀ սահմանների պաշտպանությամբ, բանակի վերակառուցմամբ, որն ամբողջությամբ ձախողել է՝ ինքն ու իր թիմը, այլ ոչ թե ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ մատ թափ տա: Նման բաներ ասելուց թող չթվա իրենք անձեռնմխելի են։ Թող ձենը կտրի ու գնա զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ