Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով գնալու է՝ թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում». Իշխան Սաղաթելյանը՝ Մանվել Փարամազյանի քայլի մասին

Հուլիս 11,2022 14:38

«Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետեւ Մանվել Փարամազյանն այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի հետեւանքով ապօրինի ազատազրկվել է եւ քանի ամիս կալանավորվել: Այն, ինչ կատարվել է, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ նաեւ անհասկանալի»,- այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կողմից Աննա Հակոբյանին վարդերով դիմավորելու մասին, ասաց Դիմադրության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը:

Լրագրողն Իշխան Սաղաթելյանին հիշեցրեց իր խոսքերը`«Ով զադնի դնի՝ Նիկոլ է»՝ հարցնելով՝ Սյունիքի համայնքապետերի՞ն էլ է վերաբերում դա: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ բոլորին է վերաբերվում. «Բայց, գիտեք, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ընթացքը, իր գործողությունների եւ իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն, կրում պատասխանատվություն։ Անկեղծ, ես ափսոսում եմ, ափսոսում, որովհետեւ ինքն այն մարդկանցից էր, որը դուրս էր եկել պայքարի եւ այդ պայքարի համար ազատությունից զրկվել էր։ Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է կատարվել, մանրամասների մասին տեղյակ չեմ: Մի բան վստահեցնում եմ, մենք ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, որ ընտրություն են անելու, բայց դա որեւէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա, քանի որ Մանվել Փարամազյանը շարժման կազմակերպիչներից կամ առաջնորդը չէ»: Նա չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, բայց որ դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ շարժման վրա:

«Ով գնալու է՝ թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ շատ լուրջ ճնշում է գործադրվել Փարամազյանի նկատմամբ, այլ պարագայում նա դա չէր անի:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ մարզերում, Դիմադրության շարժման խորհուրդների ձեւավորման գործընթացն ուժի մեջ է, ձեւավորված ութ հանձնախմբերն ակտիվ աշխատում են, որոնց արդյունքն ավելի ուշ տեսանելի կլինի, թեեւ հանրահավաքները շաբաթական մեկ անգամ են լինում, բայց մյուս օրերին էլ ընթանում է կազմակերպական աշխատանք՝ առկա թերությունները վերացնելու ուղղությամբ, որը հանրության համար տեսանելի չէ: Նա խնդիր չի համարում, որ հանրահավաքների այս փուլում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում հանրահավաքներին, վստահ է, որ առաջիկայում կմասնակցի:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031