Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում անպտղության ցուցանիշը 16.8% է, բարձր է ԱՀԿ-ի հաստատած սահմանային ցուցանիշից

Հուլիս 11,2022 14:34

Այս ժողովրդագրական հանգրվանը վկայում է մեծ առաջընթացի մասին, սակայն առջևում թե՛ հնարավորություններ են, թե՛ մարտահրավերներ

Նյու Յորք, 11 հուլիսի, 2022 – Համաձայն 2022 թ. «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի, որն այսօր հրապարակել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչությունը (UN DESA), կանխատեսվում է, որ 2022 թ. նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդի: Այս նշաձողին հասնելը և՛ տոնելու առիթ է, և՛ կոչ մարդկությանը` լուծումներ գտնելու մեր առջև ծառացած մարտահրավերներին:

Մարդկության առջև կանգնած մարտահրավերները ծանր են. սերունդների համար բախտորոշ այնպիսի խնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, հակամարտությունները և COVID-19-ը, անհամաչափորեն են ազդում առավել խոցելի և լուսանցք մղված մարդկանց վրա: Մինչ օրս միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ, մատնված են սովի և թերսնման, չունեն առողջապահական և սոցիալական պաշտպանվածություն և չեն կարողանում որակյալ նախնական և միջնակարգ կրթություն ստանալ: Ամբողջ աշխարհում կանայք դեռ զրկված են իրենց մարմնի և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հիմնարար իրավունքից, և մենք շատ երկրներում տեսնում ենք կանանց իրավունքների ոլորտում առաջընթացի մտահոգիչ հետընթաց:

Չնայած այս մարտահրավերներին, 8 միլիարդի պատմությունը և այն, թե ինչպես ենք մենք հասել այստեղ, հաղթանակի պատմություն է: Մենք կրճատել ենք աղքատությունը և զգալի առաջընթացի հասել առողջապահության ոլորտում: Մենք՝ մարդիկս, ավելի շատ ենք, քան երբևէ, մասամբ կյանքի տևողության աճի և մանկական ու մայրական մահացության նվազման պատճառով:

«Սա հաջողության պատմություն է, ոչ թե դատաստանի օրվա սցենար: Մեր աշխարհը, չնայած իր մարտահրավերներին, մի աշխարհ է, որտեղ մարդկանց շատ ավելի մեծ հատված է կրթված և ավելի առողջ կյանքով ապրում, քան պատմության որևէ նախորդ փուլում», – ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Նատալյա Կանեմը: «Բացառապես բնակչության ընդհանուր թվի և աճի տեմպերի վրա կենտրոնանալը բաց է թողնում հարցի բուն իմաստը և հաճախ հանգեցնում է հարկադրական և հակաարդյունավետ միջոցների ու մարդու իրավունքների խաթարման: Իրականում մարդիկ լուծումն են, ոչ թե խնդիրը։ Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց, նրանց իրավունքների և ընտրությունների համար ներդրում կատարելը ճանապարհ է դեպի խաղաղ, բարգավաճ և կայուն հասարակություններ»:

2022 թվականի նոյեմբերին ընդառաջ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կաշխատի գործընկերների և համայնքների հետ՝ օգտագործելու 8 միլիարդի ուժը՝ որպես մեր առաքելության մի մաս՝ հասնելու ԲԶՄՀHYPERLINK “https://www.unfpa.org/news/explainer-what-icpd-and-why-does-it-matter” Գործողությունների ծրագրով դեռևս 1994 թվականին սահմանված նպատակներին: Բոլորի առողջ, հնարավորություններով օժտված ապրելու իրավունքն ու ընտրության հնարավորությունը պաշտպանելը մարդկության բանալին է՝ ամբողջ աշխարհում մարդկանց անսահմանափակ ներուժն ազատագրելու համար, ինչը թույլ կտա լուծել հասարակություններին սպառնացող մարտահրավերները և մեզ բոլորիս վտանգող գլոբալ խնդիրները:

Մենք միայնակ չենք այս ճանապարհին. կան համերաշխության և անհատական ​​հերոսության բազմաթիվ օրինակներ, և մենք բոլորս պետք է միասին պայքարենք աղքատության, խտրականության, բռնության և բացառման ու այլ խոչընդոտների դեմ, որոնք ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց զրկում են իրենց իրավունքներին ու ընտրության հնարավորությունից:

Այս պահը պահանջում է թե՛ տեսլական, թե՛ գործողություն: Կառավարությունները կարող են բնակչության մարդակենտրոն քաղաքականություն վարել՝ առանցքում ունենալով սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները: Մասնավոր հատվածը կարող է մշակել ստեղծարար լուծումներ՝ հանուն աշխարհի բարօրության օգտագործելով նորարարության և տեխնոլոգիաների ուժը: Արվեստագետներն ու ստեղծագործ մարդիկ ամբողջ աշխարհում կարող են կիրառել իրենց հնարամտությունն ու տաղանդը՝ մեզ ոգեշնչելու և օգնելու համար պատկերացնել այն խոստումը, որն իր հետ բերում է 8 միլիարդ մարդկանց աշխարհը:

Միասին մենք անսահման հնարավորություններ ենք բերում գործելու, աճի և փոփոխության համար: Ավելի արդար և կայուն աշխարհի ստեղծումը պահանջում է, որ աշխարհն առաջ շարժվի դեպի հավասար իրավունքներ ու հնարավորություններ մեկի և բոլորի համար:

2022 թ. «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի հիմնական բացահայտումները

  • Կանխատեսվում է, որ 2080-ականների ընթացքում աշխարհի բնակչությունը կհասնի 10,4 միլիարդի և կմնա այդ մակարդակում մինչև 2100 թվականը:
  • Մոտ 12 տարի պահանջվեց 7-ից 8 միլիարդի հասնելու համար՝ մոտավորապես նույնքան, որքան պահանջվեց 6-ից 7 միլիարդի հասնելու համար: Սպասվում է, որ հաջորդ միլիարդին կհասնենք մոտ 14,5 տարի հետո (2037 թ.):
  • Աշխարհի բնակչությանն ավելացած 8-րդ միլիարդի կեսը Ասիայի ժողովրդագրական աճի արդյունք է: Աֆրիկայի բերած ներդրումը չափերով երկրորդն է (գրեթե 400 միլիոն):
  • 10 երկիր պատասխանատու է 7-ից մինչև 8 միլիարդ բնակչության աճի ավելի քան կեսի համար: Ամենամեծ ներդրումն ունեցել է Հնդկաստանը, որին հաջորդում են Չինաստանը և Նիգերիան:
  • Աֆրիկան ​​և Ասիան կլինեն բնակչության աճի առաջատարները մինչև 2037 թվականին 9-րդ միլիարդի հասնելը:
  • Այսօր աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է այնպիսի երկրում կամ տարածքում, որտեղ կյանքի ընթացքում ծնելիությունը մեկ կնոջ հաշվով 2,1 ծնունդից (պարզ վերարտադրությունից) ցածր է:
  • Ծննդյան պահին կյանքի միջին տևողությունը 2019 թվականին հասել է 72,8 տարվա, ինչը 1990 թվականից ի վեր բարելավվել է գրեթե 9 տարով: Սակայն 2021 թվականին ամենաքիչ զարգացած երկրների կյանքի միջին տևողությունը 7 տարով հետ է մնացել համաշխարհային միջինից:
  • Բազմաթիվ զարգացող երկրներում աշխատունակ տարիքի բնակչության մասնաբաժինը (25-ից 64 տարեկան) աճել է:

 ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Իրականացվել է 2020-21 թթ.-ին՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ ՀԿ-ի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ:

Նպատակը ՀՀ բնակչության շրջանում անպտղության տարածվածության գնահատելն էր:

Մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անհատ (1532 տղամարդ, 1468 կին) Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:

ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ.

  • ՀՀ-ում անպտղության ցուցանիշը 8% է։ Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից, և մեր երկրում խնդիրը ոչ թե բժշկակենսաբանական է, այլ սոցիալբժշկական:
  • Առաջնային անպտղություն ունի հարցվողների 1,7%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում երեխա չեն ունեցել և 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության:
  • Երկրորդային անպտղություն ունի հարցվողների 15,1%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության:
  • Կին հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 14,3% (առաջնային՝ 1,3%, երկրորդային՝ 13%)։ ՄԱԲՀ աջակցությամբ նախորդ ուսումնասիրության համեմատ, այդ ցուցանիշը նվազել է (նախկինում 16,8%)։ Նվազել է նաև առաջնային անպտղությունը (նախկինում 5,4%), մինչդեռ երկրորդային անպտղությունն աճել է (նախկինում 11,4%):
  • Տղամարդ հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 19,8% (առաջնային՝ 2,2%, երկրորդային՝6%)։ Նախորդ ուսումնասիրության համեմատ ցուցանիշը մոտ քառակի աճել է (նախկինում՝ 5,1%)։ Ընդ որում, առաջնայի անպտղությունը մի փոքր նվազել է (նախկինում՝ 2,3%), իսկ երկրորդայինը՝ զգալիորեն աճել (նախկինում 2,8%):

ԱՅԼ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ.

  • Երբևէ սեռական հարաբերություն ունեցած հարցված կանանց 86%-ը և տղամարդկանց 81%-ը կա՛մ ընդհանրապես չեն պլանավորում կա՛մ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ: Միևնույն ժամանակ, կանանց 36,0%-ը և տղամարդկանց 48,0%-ը համարում է, որ ունի պլանավորածից քիչ երեխա։
  • Կանանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (21,7%), իր կամ ամուսնու առողջական խնդիրները (15,6%), ֆինանսական դժվարությունները (15,0%) և արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը (14,7%)։
  • Տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (27,1%), ֆինանսական դժվարությունները (14,8%), ծրագրած թվով երեխաներ ունենալը (13,7%), երկրի անկայուն վիճակը (9,1%): Պատճառների ընդամենը մոտ 9%-ն է վերաբերում իր կամ կնոջ առողջական խնդիրներին։
  • Միևնույն ժամանակ, կին հարցվողների 50%-ը, իսկ տղամարդ հարցվողների 54%-ը երբեք չեն օգտագործել ժամանակակից բեղմնականխման միջոցներ:
  • Մինչդեռ երբևէ հղիացած կին հարցվողների 46%-ն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման: Աբորտի հիմնական պատճառներն են եղել արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը կամ երեխա ավելի ուշ ունենալ ցանկանալը (36%) առողջության/կյանքի համար վտանգը (22%), նյութական դժվարությունները (21%)։ Պտղի անցանկալի սեռը որպես պատճառ նշվել է պատասխանների 8%-ում, ընդ որում 7%-ը նշել է աղջիկ չուզելը, 1%-ը՝ տղա չուզելը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031