Ուշադրություն
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ