Ուշադրություն
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 3-5 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ