Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի կալանքը 15-օրով երկարաձգվեց. Վարազդատ Հարությունյան

Հուլիս 10,2022 13:40

«Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը ևս 15 օր կմնա կալանքի տակ: Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվեց, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա «գործը դատարան ուղարկելու» համար:

Հիշեցնենք, օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Երկու օր անց դատախազությունն Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրեց նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացրեց կալանքը երկարացնելու վերաբերյալ։
«Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ, առանց շտապելու, գործն ուղարկեն դատարան եւ ընդունեց, որ որեւէ այլ քննչական գործողություն չունեն անելու: Ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով»,- որոշման հրապարակումից հետո, նման ֆեյսբուքյան գրառում է կատարել Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը:

Aravot.am-ի հետ զրույցում դատավարի այս որոշումը Վարազդատ Հարությունյանն «անօրինականության գագաթնակետ» որակեց եւ հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները իշխանությունների կատարածուներն են:

«Անձին անօրինական կալանքի տակ պահող յուրաքանչյուր պաշտոնյա պատժվելու է` նստելու ձեւով»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դատավորը պիտի այնպես ապրի ու գործի, որ «չամաչի գլուխը բարձրացնել ու նայել նիստին ներկաների աչքերին»:

Հիշեցնենք, 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031