Հուլիսի 7-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 4100 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ,
Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում՝ 2 հա,
Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ 1000 քմ,
Կարդացեք նաև
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Աբովյան քաղաքում՝ 1500 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 500 քմ, Կամարիս գյուղում՝ 1 հա, Պտղնի գյուղում՝ 3000 քմ, Արգել գյուղում՝ 1500 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 500 քմ, Արզնի գյուղում՝ 2 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3 հա,
Տավուշի մարզի Տավուշ գյուղում՝ 1500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 10.64 հա։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ