Հուլիսի 9-ին, ժամը 16։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափից մոտ 3 կմ հեռավորության վրա նկատվել են հեծանվանավակով քաղաքացիներ, ովքեր չեն կարողանում մոտենալ ափ։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները Սևանի թերակղզու հարավային ափ են դուրս բերել քաղաքացիներին (ՌԴ քաղաքացիներ Ա․ Գ․, ծնված 2002 թ․, Դ․ Մ․, ծնված 1994 թ․, Մ․ Յ․, ծնված 1995 թ․, Ռ․ Կ․, ծնված 195 թ․ և Ա․ Կ․, ծնված 1999 թ․) և հեծանվանավակը։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ