Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԷ-ն Զոհաբերության տոնի շրջանակում մարդասիրական օգնություն է տրամադրել Երևանի, Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր ընտանիքներին

Հուլիս 09,2022 15:54

Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մեկնարկել է 2022 թվականի Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) բարեգործական ծրագիրը, որի շրջանակում էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպությունը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում 70-ական կարիքավոր ընտանիքի (ընդհանուր առմամբ 140 ընտանիք) տրամադրել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։

Տոնի առթիվ գառան միս է բաժանվել նաև մայրաքաղաք Երևանի բուհերում սովորող շուրջ 250 մուսուլման ուսանողների և ևս 50 կարիքավոր հայ ընտանիքների։

Բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում շուրջ 1000 անապահով ընտանիքների կտրամադրի ավելի քան 2,5 տոննա միս։

Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվում է ԱՄԷ-ի կողմից մեկնարկած ամենամյա լայնամասշտաբ արշավի շրջանակներում՝ ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը։

Նախագիծն արտացոլում է Էմիրությունների մարդասիրական մոտեցումը և ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյանի կողմից որդեգրած բարության արժեքները՝ նպատակ ունենալով տարածել սոցիալական համերաշխության ոգին հասարակությունների և ժողովուրդների միջև։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել