Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Այս տարի Հայաստանը և Արգենտինան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է համատեղ ձեռքբերումներն արժևորելու և համագործակցության նոր ուղիներ գտնելու համար։
Կարդացեք նաև
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը համատեղ աշխատելու Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Լիահույս եմ, որ կկարողանանք ձևավորել առավել հավակնոտ, փոխշահավետ օրակարգ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ