Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԲ օգտատերը կեղծել էր «Հայփոստի» ծածկագրային կտրոնները

Հուլիս 09,2022 13:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Արամյանի վարույթում գտնվող գործով նախորդ օրը նշանակվել էր դատական նիստ: 31-ամյա Քրիստինեի դեմ 2021թ. հոկտեմբերի 1-ին հաղորդում է տրվել ոստիկանության Սիսիանի բաժին:

Ըստ այդ հաղորդման, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այլ անվամբ հանդես եկող օգտատեր Քրիստինե Կարապետյանը կեղծել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Հայփոստ» ՓԲ ընկերության DSPRS100022932A, CN008701166, CN005988016 եւ SS0018305284 ծածկագրերով կտրոնները եւ դրանք «Ֆեյսբուք»-ի մեսենջերի միջոցով ուղարկել տուժող Դանիելյանին՝ վերջինից խարդախությամբ հափշտակելով 127.000 ՀՀ դրամ: Տուժողը՝ Դանիելյանը, 2021թ. սեպտեմբերի 6- 9-ն ընկած ժամանակահատվածում ՖԲ «Առնեմ-Ծախեմ» խմբում տեսել է հայտարարություններ, ապա «Մեսենջեր» հավելվածի միջոցով կապ է հաստատել այլանուն տվյալներով գրանցված ամբաստանյալի հետ եւ պայմանավորվել նրանից գնել տարատեսակ կենցաղային իրեր:

Տուժողը «Թել-Սել» դրամավճարային տերմինալի միջոցով փոխանցել է ընդհանուր 127, 000 ՀՀ դրամ գումար: Դրանից հետո տուժողի ապրանքները «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային առաքման միջոցով ուղարկվել են այլանուն էջի օգտատիրոջը՝ Քրիստինեին:

2021թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2022թ. փետրվարի 11-ի որոշմամբ Քրիստինե Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս տարվա մայիսի 23-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Արամյանի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:

Քրիստինե Կարապետյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հա բայց էդ անուն-ազգանունով օգտատերը դեռ շարունակում է իր գործը ու տուժողները վստահաբար շատ շատ են😉

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031