«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկվա կառավարության նիստին որոշել են 4․2 միլիարդ տրամադրել Գագիկ Ծառուկյանի խաղատներին, ինչն այլ կերպ չես կարող բնութագրել, քան կառավարության որոշումներով կոռուպցիայի շարունակություն, որին հանրությունը ծանոթ է պարգևավճարներից։
Հ․Գ․ Վերջերս Լարսի անցակետի հետ կապված Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ որոշ տնտեսվարողներին վնասի հատուցում պետք է տան:
-Ի՞նչ չափորոշիչներով և ո՞վ է որոշում՝ ում հատկացնել վնասի հատուցում, ինչի համար, ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը։
Կարդացեք նաև
-Ինչու՞ պետք է հանրությունը վճարի կառավարության անգործության, անկարողության ու սխալների համար։
-Կառավարությունը պետական բյուջեն աջ ու ձախ փոշիացնում է, բայց չկա որևէ նախաձեռնություն անվտանգության հարցերը լուծելու մասով, միայն զբաղված են իշխանության կենտրոնացմամբ՝ հավատարմության սկզբունքով։
ՀՀ բյուջեն իր հոր բոստանը չէ, որ ում ուզենա մեծ գումարներ հատկացնի, դա չարքաշ մարկանց քրտինքով կուտակված ֆինանսական միջոցներն են՝ երկիրը պաշտպանելու, այդ նպատակով զենք ու զինամթերք գնելու, ժամանակակից ռազմական արդյունաբերություն հիմնելու, գիտությունը զարգացնելու և այլ կարևոր ուղղությունների համար: Այս գնաճի պայմաններում մարդկանց կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու (առնվազն 50 %-ով և ոչ թե մի քանի հազար դրամով) փոխարեն, երկրի ղեկավարը աղքատների տված հարկերով հարուստներին ավելի է հարստացնում:
Հետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը, չգիտես ինչու, հիմնավոր ձևով չի անդրադառնում ժողովրդի սոցիալական ներկայիս խայտառակ վիճակին: