«Շարժման գործողությունների վերաբերյալ գնալով մեծանում է միջազգային կազմակերպությունների արձագանքը»,- Ֆրանսիայի հրապարակում, «Դիմադրության» շարժման հանրահավաքից եւ երթից հետո, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի փոխանցմամբ, միջազգային «Սոցինտեռն» կազմակերպությունն արձագանքել է Արցախի վերաբերյալ ընդդիմության կողմից բարձրացվող հարցերին եւ այն խայտառակ քաղաքական հետապնդումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ:
Կարդացեք նաև
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 15-ին, 19.30-ին: Այդ հանրահավաքում, Իշխան Սաղաթելյանը կներկայացնի ստրասբուրգյան այցի արդյունքները: Ցույցեր կլինեն նաեւ շաբաթվա ընթացքում, որոնց մասին լրացուցիչ կիրազեկեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ