Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակեք լռել, ոչինչ հավերժ չէ». Հայկ Մամիջանյանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը

Հուլիս 08,2022 22:35

«Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երեւան քաղաքից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ, մեքենայով մեկուկես ժամի ճանապարհ. այ դա է իր խոստացած խաղաղությունը, դա է ինքը ձեզ բերում: Հիմա կարող եք շարունակել համարել, որ մենք բոլորս ծախված ենք»,- Ֆրանսիայի հրապարակում կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը խոսեց հուլիսի 18-ին Եվրոմիության եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք էներգետիկ հուշագրի մասին՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ այս առիթը օգտագործել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու մեր գերեւարված տղաների վերադարձնելու, չնայած ԵԽ-ն չորս փաստաթուղթր էր հրապարակել, որտեղ հստակ թվարկվում էին Ադրբեջանի մեղքերը:

Հայկ Մամիջանյանն, ի դեպ, չի զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է հայկական գյուղերը. վստահ է, որ վերջինս իր «սուսուլիսի» ժամանակ է իմացել, որ Սուս գյուղ գոյություն ունի:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ հայ-թուրքական

բանակցություններին. նա կասկած չունի, որ այդ հարթակում, մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, նշանակում է որեւէ այլ հարթակի բանակցություններում զիջում: Նա սրանից էլ չի զարմանում, որովհետեւ «Չավուշողլուն իր պաշտպանն է», որովհետեւ «ինքը, իր ուսապարկերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաները մեզ բոլորիս անվանում են ռեւանշիստ. էլ ոչ ոք, միայն այդքանը, իրենք են պահանջում, որ Նիկոլը մնա իշխանության»:

Նա հեգնեց Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով հուլիսի 5-ին, «իշխանական ռեսուրսով հավաքած» միջոցառումը, որտեղ «զոռով բերված դպրոցական երեխեքը գոռում են՝ Նիկոլ, դավաճան»: Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ գրիչ գողանալով եւ եղջերուներ կերակրելով Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու շեղել ընդդիմության օրակարգը:

«Շարունակեք լռել, ոչինչ հավերժ չէ»,- Հայկ Մամիջանյանի այս խոսքերն էլ ուղղված են Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, որտեղից ի պատասխան ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող անօրինական քրեական հետապնդումների մասին հարցման, հայտարարել էին, թե տեսնում են ՀՀ իշխանության հանձնառությունը՝ դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031