Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է փայ մտել մեր շաքարի մեջ». Վազգեն Սաղաթելյանը հիշեց Նիկոլ Փաշինյան-Սամվել Ալեքսանյան «ոդիսականը»

Հուլիս 08,2022 21:33

«Ո՞վ է փայ մտել մեր շաքարի մեջ»,- Ֆրանսիայի հրապարակում, իր ելույթում նման հարց հնչեցրեց «Դիմադրության» շարժման անդամ Վազգեն Սաղաթելյանն, ով անցնում է 6 քրեական գործով.բոլորն էլ առնչվում են շարժման ցույցերի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին:

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ելույթները ԱԺ ամբիոնից շաքարավազի մասին, ով շաքարավազի այդ ժամանակվա գինը՝ 370 դրամը, բացատրում էր նրանով, որ Սամվել Ալեքսանյանը մոնոպալիստ է: Իսկ հետո, իր իշխանության շրջանում, շաքարավազի բարձր գինը բացատրում էին դոլարի թանկացմամբ, քանի որ ներկրումը դոլարով է իրականացվում, բայց հետո, երբ դոլարն էժանացավ, շաքարավազը դարձավ 480 դրամ. «Հիմա հարց է առաջանում՝ առաջ մենք իքս գումարով կարող էինք գնել 1,5 կիլոգրամ շաքարավազ, իսկ հիմա՝ 700-800 գրամ. ո՞ւմ գրպանն է գնում մեր գումարի 50 տոկոսը, ո՞վ է փայ մտել մեր շաքարի մեջ»: Հռետորական հարցին արձագանքեցին հավաքվածները՝ բղավելով. «Նիկոլը»:

Բանախոսն իր հետ մեկ կապ բանան էր բերել ու բանանն անվանեց 2018-ի «իշխանազավթման» սիմվոլը: Նա հիշեցրեց հեղափոխությունից հետո առկա խոսույթը, երբ բոլորն օրինակ էին բերում բանանի էժանացումը. «Հիմա բանանի գները վերականգնվել են, բայց մեր կորուստներն անդառնալի են»: Նա նաեւ հեգնանքով նկատեց, որ բնության մեջ բանանի հիմնական սպառողը մարդը չէ եւ մեր ողբերգությունն այն, է, որ բանանի հիմնական սպառողները մեր երկրում եկան եւ դարձան իշխանություն:

Ի դեպ, այսօրվա հանրահավաքին շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը չէր մասնակցում, այս օրերին նա աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031