ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։ Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»։
Նկատենք, որ ավելի վաղ Aravot.am-ը Քեն Դավիթյանի վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, հետաքրքրվել էինք՝ արդյոք Քեն Դավիթյան վերը նշված գործով է ձերբակալվել: Աբրահամյանը պատասխանել էր, որ այս պահին անհատապես Քեն Դավիթյանի մասին տեղեկություն չունի, կփորձի ճշտել եւ ավելի ուշ կպատասխանի: