ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում՝ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ հրապարակված աղմկահարույց ձայնագրության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ ցուցմունք տվել է, սակայն բովանդակության վերաբերյալ ոչինչ չի կարող ասել՝ նախաքննական գաղտնիքը պահելու նպատակով։
Հարցին՝ արդյո՞ք ձայնագրության ամբողջական տարբերակը քննիչը պահանջել է, Վարդազարյանը պատասխանեց՝ պահանջելն ամպագոռգոռ է ասված. «Հարցրել է՝ տրամադրում եմ, թե՝ ոչ, պատասխանել եմ՝ ոչ, չեմ տրամադրում»։
Վարդազարյանի արձանագրմամբ՝ քննիչը բարձր պրոֆեսիոնալ անձ էր, հարցերն իրականում տեղին էին, այս պահին որևէ խնդիր նախաքննության որակի հետ կապված չի տեսնում։
«Ամեն ինչ գնում է իր հունով՝ օրենքով նախատեսված կարգով։ Մանավանդ, որ նոր քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում է, քննիչը տեղյակ էր, բանիմաց էր, օրենսդրության նոր պահանջները պահպանելով է հարցաքննություն իրականացրել»,- նշեց Վարդազարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: