Ըստ Արտակ Ապիտոնյանի, ցեղասպանության վերապրումը, հայրենիքի եւ սփյուռքի միջեւ երկփեղկվածությունը պատմական պատասխանատվության շարքից են:
«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որը նույնպես մասնակցում էր Մատենադարանում կազմակերպված «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը անդրադառնալով, հայ ժողովրդի պատմական պատասխանատվությանն ու առկա մարտահրավերների վերաբերյալ հարցին, 3 նկատառում ներկայացրեց:
Ըստ Արտակ Ապիտոնյանի, ցեղասպանության վերապրումը, հայրենիքի եւ սփյուռքի միջեւ երկփեղկվածությունը, միմյանց նկատմամբ պարտականությունների եւ իրավունքների խնդիրը պատմական պատասխանատվության շարքից են: Սակայն պարոն Ապիտոնյանը գտնում է, որ ամենակարեւոր պատմական պատասխանատվությունը նախկին սերունդներից վերցնել այն ինչ ունենք եւ մի բան ավելացնելով՝ հանձնել հաջորդ սերնդին. «Սա բոլոր սերունդների համար պարտքի զգացում է, բայց այսօրվա իրավիճակում մեր սերնդի համար սուր պահանջ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ