Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեռք բերված սարքավորումների շնորհիվ կրճատվել է փորձաքննությունների համար անհրաժեշտ ժամանակը, էականորեն բարձրացել ճշգրտությունը. Կարեն Անդրեասյանն այցելել է ՀՀ փորձագիտական կենտրոն

Հուլիս 08,2022 17:54

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն և ծանոթացել 2022 թվականի ընթացքում ձեռք բերված նոր սարքավորումներին։ Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղուլյանի ուղեկցությամբ նախարար Անդրեասյանը և փոխնախարար Գրիգոր Մինասյանը շրջայց են կատարել կառույցի տարածքում, ծանոթացել Կենտրոնի տասը բաժիններում իրականացվող փորձաքննություններին, յուրաքանչյուր բաժնում առկա խնդիրներին, շենքային պայմաններին, գույքային խնդիրներին և ձեռք բերված նոր սարքավորումներին, որոնց առկայության պարագայում մի քանի անգամ կրճատվել է փորձաքննությունների համար անհրաժեշտ ժամանակը և էականորեն բարձրացել է դրանց ճշգրտությունը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել գործերի կուտակումներից և գործել բարձր արդյունավետությամբ։

Մասնավորապես ձեռք է բերվել՝ գազային քրոմատրոգրաֆ, որը կատարում է բոլոր տեսակի քիմիական նյութերի, հիմնականում թմրամիջոցների, հոգեմետ՝ խիստ ներգործող և թունավոր նյութերի որակական և քանակական հետազոտություններ՝ բարձր ճշտությամբ: Չորացնող պահարան՝ նախատեսված բուսական ծագման թմրամիջոցները հաստատուն քաշի բերելու համար: MSK-3-1Սարքի միջոցով կատարվում են համեմատական հետազոտություններ՝ գնդակի և պարկուճների: Այս գործընթացի նախկին տևողությունը կրճատվել է 4-ից 5 անգամ, և այժմ տևում է 5-6 րոպե։ «Իկ ֆուրյե սպեկտրաչափ» սարքը հնարավորություն է տալիս որոշել օրգանական նյութերի տեսակները: Նախկինում այս գործընթացը տևում էր 15-20 րոպե, այժմ ընդամենը 1-2 րոպեի ընթացքում հնարավոր է ստանալ արդյունքը։ Հին քրոմատոգրաֆիական սարքերը փոխարինվել են նոր ավտոմատացված ներարկման համակարգով: «Կրիստալ 5000» սարքն այժմ թույլ կտա նախկին 4-5 ժամ տևողությամբ աշխատանքներն իրականացնել ընդամենը 30-40 րոպեում։ Ռենտգեն ապարատը կատարում է էլեմենտային տարրերի՝ որակական և քանակական հետազոտություն:

Նավթամթերքի որակական ցուցանիշների որոշման համար նախատեսված սարքավորումները թույլ են տալիս բաց և փակ հանքանյութերում բռնկման ջերմաստիճանը որոշել: Նավթամթերքի մասազատիչ թորման ավտոմատ հետազոտություն: Նախկինում այս գործընթացը կարող էր տևել 1-2 ժամ, այժմ այն կտևի առավելագույնը 1-3 րոպե։

Հիշեցնենք, որ Փորձագիտական կենտրոնի բարեփոխումների շրջանակում դեռևս 2021 թվականին Կառավարության որոշմամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատուկ հոգածությամբ բարձրացվել են կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը, իսկ 2022 թվականից մեկնարկած նոր սարքավորումների ձեռք բերումը կրելու է շարունակական բնույթ:

Փորձաքննությունների ժամկետների կրճատմամբ և հետազոտությունների որակի էական բարձրացմամբ՝ Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել նվազագույնի հասցնել կենտրոնի գործունեության վերաբերյալ տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բողոքները:

Այցի շրջանակում նախարարը և այցելուները մասնակցել են փորձագիտական կենտրոնի նոր պաշտոնական կայքէջի՝ justexpert.am-ի և տարբերանշանի շնորհանդեսին, այնուհետև Դավիթ Ղուլյանը շնորհակալագրեր է հանձնել Կենտրոնի լավագույն աշխատակիցներին՝ կատարած բարեխիղճ աշխատանքի համար։

Նախարարը բարձր է գնահատել Կենտրոնի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնել ընդունելության համար։

Կենտրոնի պաշտոնական կայքէջին այսուհետ կարող եք հետևել ու բաժանորդագրվել justexpert.am հասցեով, հարցերի դեպքում զանգահարել՝ Թեժ գծի 010-30 -00- 11 հեռախոսահամարով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031