«Այն գանձերը, որ ունենք Ֆիզիկայի ինստիտուտում, աշխարհում որպես գանձեր ճանաչված չեն եւ միջազգային ասպարեզում այսօր մրցունակ չենք»,-«Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը:
Նրա կարծիքով եկել է ժամանակը խորքային մտածելու Հայաստանի եւ Արցախի խնդիրների մասին. «Սփյուռքի մեր հայրենակիցներից մեծ մասը ամենամրցունակ մակարդակներում են, եւ մենք հիմա կարող ենք սփյուռքի մեր հայրենակիցների հետ ցանցային կապն ապահովել Հայաստանի հետ: Պետք է մշակել որոշ գաղափարներ, որոնք այսօր չեն արվում Հայաստանում: Ուրիշ ճանապարհ չունենք, պետք է համագործակցենք: Մենք պետք է լինենք տեխնոլոգիաների, գիտության եւ ամեն ասպարեզում զարգացած երկիր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ