Լրահոս
Օրվա լրահոսը

Իոանիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում է վարույթի նյութերին. քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում դատախազությունը կհրապարակի տեսանյութը և շատ հնարավոր է՝ Իոաննիսյանը զղջա իր մերկապարանոց հայտարարությունների համար. Աբրահամյան

Հուլիս 08,2022 17:22

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, հավանաբար իրեն շփոթելով դատավորի հետ, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին առնչվող մի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջին՝ իրեն իրավունք վերապահելով ոչ միայն իրավական գնահատականներ տալ միջադեպի մասնակիցների գործողություններին, այլ նաև,  կասկածի տակ դնել Է. Պետրոսյանին ձերբակալումից ազատ արձակելու վերաբերյալ հսկող դատախազի որոշման իրավաչափությունը և դատախազական ամբողջ համակարգին մեղադրել «ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանության» մեջ:

Դանիել Իոանիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ոչ էլ առհասարակ որևէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ՝ նման անպատասխանատու «փաստագրումներ» անելու, ամբողջ համակարգի հեղինակության հետ խաղալու համար:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ տարրական բարեկրթությունն անգամ պետք է հուշեր զերծ մնալ նոր նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելուց՝ պարոն Իոաննիսյանին խորհուրդ ենք տալիս ժամանակից առաջ չընկնել, անհիմն ու անպատասխանատու հայտարարություններով չփորձել ազդեցություն գործադրել սկսված վարույթի նկատմամբ և կանխակալ հանրային կարծիք ձևավորել:

Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում Դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը և շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին և դատախազին վերագրվող իբրև թե արարքները, նաև գուցե, ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին:

Դատախազությունը կոչ է անում ձևավորել իրավական գործընթացների նկատմամբ հարգանքի և դրանց վերաբերյալ բացառապես մասնագիտական դատողություններ անելու մշակույթ՝ նկատի ունենալով, որ «ԽԾԲ»-ական է ոչ թե ապօրինի ձերբակալված անձին ազատ արձակելը, այլ ժամանակավրեպ տեղեկությունների հիման վրա կատեգորիկ դատողություններ անելը միայն  այն շարժառիթով, որ նման դատողություններ անող անձինք մասնակցություն են ունեցել պարեկային ծառայության ձևավորմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031