«Ազատ, անկախ Արցախը մեր 15 նպատակներից մեկն է: Որպես կայուն ապագայի տեսլական՝ մենք տեսնում ենք ազատ անկախ Արցախը»,-Մատենադարանում կազմակերպված «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասաց «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանը:
Նրա խոսքով, Արցախն այսօր մեր հայրենիքի ամենավտանգված տեղն է, եւ նրա առջեւ մի շարք դժվար խնդիրներ են ծառացել: Սակայն պարոն Ալավերդյանը գտնում է, որ այդ խնդիրները միայն արցախցիներինը չեն, բոլորինս են՝ հայաստանցիներինը, սփյուռքահայերինն ու համայն հայությանը. «Մենք իրավունք չունենք արցախցիներին թողնել մենակ: «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը կարեւոր նշանակություն է տալիս այդ հարցերին եւ դա է պատճառը, որ հենց Արցախից սկսեցինք: Ես ուրախ եմ, որ այդ միջոցառումը շատ հաջող ստացվեց եւ մեծ արձագանք ստացավ՝ Արցախից, Հայաստանից եւ սփյուռքից»:
Արթուր Ալավերդյանը նույնպես կարծում է, որ համախմբման արդյունքում է հնարավոր բոլոր իրենց ծրագրերն իրականացնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ