Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը նշել է՝ Հայաստանն իր գործընկերներից, այդ թվում՝ Էստոնիայից, ակնկալում է աջակցություն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում

Հուլիս 08,2022 15:19

Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարեւորում եմ համագործակցությունը նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարթակում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ:

Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ օրակարգային են փոխադարձ այցերն ու հանդիպումները, քննարկումներն ու մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

Բարեկամական խմբի ղեկավարը հավելել է, որ միջխորհրդարանական ձեւաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար, իսկ փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նաեւ ընդգծել է, որ Էստոնական հաջողված փորձը միշտ օրինակելի է եղել Հայաստանի համար մի շարք բնագավառներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, կրթությունն ու առողջապահությունը, եւ կա ներուժ այդ ոլորտներում ակտիվ համագործակցության համար:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանն իր գործընկերներից, այդ թվում` Էստոնիայից, ակնկալում է աջակցություն մեր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործում` դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ինչը, ի վերջո, կբերի տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղության հաստատման, որը կարեւոր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների համար, այլ ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, եւ դրա հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամն ու ավանդական տրանսպորտային հաղորդակցությունների խափանումը մեր մայրցամաքի արեւելյան եւ արեւմտյան հատվածների միջեւ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031