Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունը պարզել է, որ «Մարմարաշեն առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի ընտանեկան բժշկուհի Հ. Մ.-ն բացակայել է ՀՀ-ից, սակայն նրա անվամբ հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:
Մասնավորապես Հ. Մ.-ն 2020 թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թ. հուլիսի 11-ը, ինչպես նաև 2021թ. դեկտեմբերի 24-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է արտերկրում, սակայն նրա անվամբ դուրս է գրվել ընդհանուր 1.112.000 դրամ աշխատավարձ:
Հ. Մ.-ի բացակայությունների մի մասը ձևակերպվել է որպես արձակուրդ, իսկ բացակայությունների ժամանակահատվածի համար վերջինիս անվամբ աշխատավարձի դուրսգրումը կատարվել է «Մարմարաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Բ.-ի գիտությամբ, ինչպես նաև Հ. Մ.-ի ՝ ՀՀ-ից բացակայության օրերին նրա անվան դիմաց դրված է Հ. Բ.-ի ստորագրությունը: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: