Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից ստացվել էր գրություն, որ ՀՀ ԱԱԾ-ում առկա տվյալների համաձայն՝ «Թալին» Բ/Կ-ի առանձին բուժաշխատակիցներ՝ բժիշկ-թերապեւտ Ա. Ք.-ն, բուժքույրեր Ա. Ս.-ն եւ Ա. Պ.-ն, որոնք այդ Բ/Կ-ում ներգրավված են եղել պատվաստման գործընթացում, մի շարք անձանց՝ առանց «COVID-19»-ի դեմ պատվաստում իրականացնելու, տվել են պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր, այն դեպքում, երբ նրանք բացակայել են հանրապետությունից:
Այդ անձանց տվյալները «Արմեդ» միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվել է Ա.Ք.-ի, պոլիկլինիկայի բժիշկ-թերապեւտ Ա. Ա.-ի և բուժքույր Ս. Բ.- կողմից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: