Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ստացել է Ա. Պ-ի դիմումը՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին, որ 1991թ-ին ընտանիքով բռնագաղթել են Գետաշեն գյուղից և ժամանակավոր բնակություն հաստատել Այնթապ գյուղում:
Ըստ նրա, 2003թ-ից իրենց հատկացրել են տնամերձ հողամաս Հայանիստ գյուղում և խոստացել համապատասխան ծրագրերի շրջանակում բնակելի տուն կառուցել, սակայն Հայանիստ համայնքի նախկին ղեկավարը բռնազավթել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը և այն վերածել գերեզմանատեղիի:
Արարատի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: