Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի որոշմամբ պետությունը կվճարի քաղաքացու 11 ամսվա չստացած աշխատավարձը

Հուլիս 08,2022 14:00

2020 թվականի ապրիլի 10-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում էր կայացրել:

2020 թվականի ապրիլի 10-ից մինչեւ 2021 թվականի փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացին զրկվել էր աշխատավարձ ստանալու իրավունքից: Ըստ «AM» փաստաբանական գրասենյակի՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել քաղաքացու իրավունքների խախտումը: Քաղաքացուն պատճառած վնասը հատուցելու պահանջով հայց էր ներկայացվել ընդդեմ պետության՝ Հայաստանի Հանրապետության:

Փաստաբան Կարո Խաչմանյանը (լուսանկարում) ներկայացրել էր համապատասխան ապացույցներ, ինչի արդյունքում դատարանը օրեր առաջ հայցը բավարարել է եւ վճռել՝ հօգուտ քաղաքացու Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 1.454.129 ՀՀ դրամ, որպես բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ 130.000 ՀՀ դրամ՝ դատական ծախսի գումար:

«Առավոտ» օրաթերթ
07.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031