Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Հանկարծ այնպես չլինի, որ Տաթեւ-Աղվանիի հետ կապված իրավիճակում հայտնվենք»

Հուլիս 07,2022 12:26

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեում 13,3 մլրդ դրամ գումար վերաբաշխելու վերաբերյալ երեք խոշոր բլոկ ծրագրերի մասին նախագծին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծն, ասաց՝ ծրագրերից մեկը Կապսի ջրամբարին է վերաբերում, մյուսը՝ Երեւան քաղաքում իրականացվող երկու ծրագրերին՝ Արգավանդ-Շիրակի փողոց եւ Բաբաջանյան- Աշտարակ ուղղություններով ճանապարհաշինական աշխատանքներին, եւ անհրաժեշտություն կա 4,1 մլրդ դրամ գումար հատկացնել․ «3-րդ մասը՝ միջին վերանորոգման աշխատանքները անընդհատ ուսումնասիրման փուլում են: Հիմա այդպիսի 10 հատված ունենք 35 կմ երկարությամբ: Այս որոշմամբ 5,7 մլրդ դրամ գումար պետք է հատկացնենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որ ճանապարհներն են վերանորոգվելու, դրանցից մեկը Գորիս-Քարաշեն-Տեղ 16 կմ հատվածն է։ Հաջորդն, ըստ վարչապետի, Գյումրի-Վահրամաբերդ 10 կմ-անոց հատվածն է․ «Սա Կապս տանող ճանապարհն է, մենք հաշվի առե՞լ ենք, որ Կապսում շինարարություն է սկսելու եւ ծանր բեռնատարներ են գնալու: Հանկարծ այնպես չլինի, որ Տաթեւ-Աղվանիի հետ կապված իրավիճակում հայտնվենք»:

Ճանապարհաշինության հաջորդը հատվածը Քաջարան-Մեղրի ճանապարհն է, որը նորոգվում է։

Փաշինյանը նաեւ նշեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված․ «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի եւ Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն եւ միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031