Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորում հրավիրել էր համայնքի ավագանու նիստ: Սակայն այս անգամ էլ նիստին չէին ներկայացել ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները: Հետեւաբար այս անգամ էլ նիստը չկայացավ:
Նիստի օրակարգում 2 ու կես մլդ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի հաստատումն էր, որը սակայն երկրորդ անգամ չքննարկվեց. «Ցավում եմ, որ մեր գործընկերները իրենց շահերը գերադասեցին եւ վեր ավելի դասեցին, քան Վանաձոր համայնքի շահերն էին», – ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերմինե Մանուկյանը։ Գործընկերոջ խոսքը շարունակեց խմբակցության անդամ Արմեն Հարությունյանը. «Մեր հրավիրած նիստը բացարձակ քաղաքական պատճառ կամ հետեւանք չէր ունենալու, սա ընդամենը մեր քաղաքի տնտեսական հարցերի լուծման բանաձեւն ենք ուզում գտնենք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց: Իսկ Վանաձորը չուներ համայնքի ղեկավար եւ միայն վերջերս համայնքում նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ