Կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման վտանգ կա՞ հարցին, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում պատասխանեց՝ վերջին 7 օրերի ընթացքում ունենք որոշակի դեպքերի աճ: Սակայն, ըստ նրա, հանրապետությունում համաճարակային իրավիճակը կայուն է:
Նախարարության մասնագետն ասաց, որ եվրոպական երկրներում եւ ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը աճում են, ոչ սրընթաց, դանդաղ տեմպերով: Ասաց, որ վերջին շրջանում օմիկրոնի ենթատեսակներ են շրջանառվում շատ երկրներում. «Խոսել ավարտի մասին եւ կանխատեսել՝ արդյոք կլինե՞ն նոր մուտացիաներ, դժվար է, քանի որ բավականին անկանխատեսելի իրավիճակների հանդիպեցինք այս վերջին երկու տարիներին: Բայց կա մի արդյունավետ գործիք այս հիվանդության դեմ պայքարի՝ դա պատվաստումն է»:
«Կապիկի ծաղիկ» հիվանդության առնչությամբ էլ բժիշկը խորհուրդ տվեց այլ երկրներ գնալիս պահպանել ընդհանուր հիգիենայի կանոնները: Ասաց, որ «Կապիկի ծաղիկը» շատ ավելի սերտ շփման արդյունքում է ի հայտ գալիս:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ