Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Արմեն Խաչատրյանին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն տվեց

Հուլիս 06,2022 18:03

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, արտահերթ նիստում այսօր անդրադարձավ հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր մնացած պաշտոնի հարցին:

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղակալ չունի, քանի որ «Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Արթուր Ղազինյանն, իշխանական մեծամասնության սրտով չէր եւ նա 16 անգամ չի ընտրվել: Նոյեմբերի 30-ից հետո ընդդիմադիրները թեկնածու չեն առաջարկել եւ հայտարարություն են ուղարկել հանձնաժողովին, որ իրենց միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է, ինչը, իշխող ուժի ներկայացուցիչ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ, իրավական որեւէ ուժ չի ներկայացնում:

Լուծելու համար ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի շուրջ առաջացած խնդիրը, իշխանությունն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն էր առաջարկել: Այդ փոփոխության համաձայն՝ «Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»:

Անդրանիկ Քոչարյան

Այսօր հրավիրած արտահերթ նիստում, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ ըստ ԱԺ-կանոնակարգ-օրենքի, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել, թեկնածու առաջադրելու իրավունքն անցել է իշխող ուժին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր է հունվարի 11-ից: Նա նկատեց՝ քանի որ ընդդիմադիր պատգամավորները լքել են աշխատավայրը եւ իրենց իրավասություններին «տիրություն չեն անում», ապա իշխող ուժը սեփական առաջարկն է ներկայացրել՝ այդ պաշտոնում առաջադրելով Արմեն Խաչատրյանի թեկնածությունը:

Վիլեն Գաբրիելյան

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հիշեցրեց, որ Արթուր Ղազինյանը արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովի անդամ չէ, տեղափոխվել է պետաիրավական հարցերի հանձնաժողով: Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ «Հայաստան» խմբակցությունն այս հանձնաժողով է ուղարկել Աննա Գրիգորյանին, որն այդպես էլ որեւէ նիստի չի մասնակցել, սակայն նրան «ԱԺ աշխատավայրից դուրս ենք տեսնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031